
Վրաստանում հնարավոր է առանձնացվեն անվտանգ ռեստորաններ, գիշերային ակումբներ, հյուրանոցներ, որտեղ առանց խնդրի կկարողանան այցելել պատվաստված անձինք: Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ թիմն աշխատում է միջոցառումների ծրագրի վրա, որը կխրախուսի բիզնեսին և բնակչությանը, որ ավելի ակտիվ դիմեն պատվաստման:
«Բիզնեսը լավ է հասկանում, որ միակ փրկությունը պատվաստումն է: Մենք աշխատում ենք և քննարկում, որ որոշակի անվտանգ ռեստորանի, անվտանգ գիշերային ակումբի, անվտանգ հյուրանոցի կարգավիճակ տանք, որը գրավիչ կլինի ոչ միայն տեղի բնակիչների, այլ զբոսաշրջիկների համար»,- հայտարարել է Թուրնավան: