
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով պատվաստումներ թիվը երկրում զգալիորեն նվազել է։
Նախարարությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում նահանգապետերի, քաղաքապետերի մասնակցությամբ, որպեսզի քաղաքացիներն ավելի ակտիվ մասնակցեն պատվաստման գործընթացին։ Գերատեսչության փոխանցմամբ, այդ առումով ծայրահեղ ծանր վիճակ է հատկապես գյուղերում։ Նաև ՏԻՄ-երի միջոցով պատվաստման կարևորության մասին տեղեկատվությունը հասնելու է հեռավոր համայնքներ։
Այս պահին Վրաստանում հասանելի են Sinopharm, Sinovac, Pfizer և AstraZeneca պատվաստանյութերը։
Պատվաստման համար գործում է նախարարության կողմից ստեղծված հատուկ հարթակը, որում ներառված են բոլոր այն հաստատությունները, որտեղ ընթանում է պատվաստման գործընթացը։ Բացի այդ, Թբիլիսիում գործում են նաև շարժական պատվաստման կետեր։