
Վրաստանում այս տարի կսկսվի համընդհանուր մարդահամարի նախապատրաստական աշխատանքը. Առաջին փուլի համար բյուջեից տրամադրվել է 300 հազար լարի։
Նախապատրաստական աշխատանքների շրջանակում համակարգվելու է եղած ինֆորմացիան, նախատապտասրվելու են աշխատակիցները։
Մարդահամարի անցկացման ամսաթիվ դեռ չի նշվում, միջինում գործընթացը տևում է 2 տարի։
Վրաստանի առաջին համընդհանուր մարդահամարն անցկացվել է 2002-ին։ 2002-ի հունվարի 17-ի տվյալներով` Վրաստանում (բացառությամբ Աբխազիան և Ցխինվալիի) ապրում էր 4.371.500 մարդ։
Երկրորդ մարդահամարը 2014-ին էր, այդ ժամանակ երկրի բնակչության պաշտոնական թիվը` նոյեմբերի 5-ի դրությամբ 3 729 635 էր։