«Լեյբորիստական կուսակցության» երիտթևը բողոքի ակցիաներ է սկսել` Էներգետիկայի ու ջրամատակարարման ազգային հանձնաժողովի (GNERC) նոր որոշման ֆոնին` պահանջելով նվազեցնել բնական գազի սակագինը:
Երիտասարդներն աղմկոտ ակցիա են անցկացրել հանձնաժողովի գրասենյակի մոտ, պահանջել են իրենց թույլ տալ ներկա լինել հանձնաժողովի նիստին, սակայն անվտանգության աշխատակիցներր թույլ չեն տվել:
Ակտիվիստները պահանջում են հրապարակել ֆինանսական փաստաթղթաբանությունը, որի հիմքով վերանայվել է սակագինը:
Հիշեցնենք` հունիսի 1-ից Վրաստանում Tbilisi Energy գազամատակարարի 500 հազար բաժանորդ 8 թեթրի ավել կվճարի` 53,972 թեթրի: GNERC-ը գազի գինը վերանայել է մայիսին` որոշումը հիմնավորելով 1,5 տարվա ընթացքում լարիի արժեզրկմամբ:
Tbilisi Energy-ն Վրաստանի մայրաքաղաքի գազի մատակարարմամբ զբաղվում է 2019-ից, սպասարկում է 1,5 միլիոն բնակչության, ունի 18 հազար կոմերցիոն բաժանորդ, այս թիվն օրեցօր աճում է:
Կարդացեք նաև`