
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2024 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումները նվազել են 64,4 տոկոսով։
Առաջին եռամսյակում երկրում գրանցվել է 201,4 մլն դոլարի ներդրում, 2023 թվականի նույն ժամանակահատվածում ներդրումների ծավալը կազմել է 566,4 մլն, նվազումը՝ 365 մլն դոլար։
Ըստ Geostat-ի՝ նվազումը պայմանավորված է ուղղակի օտարերկրյա ներդրումների բոլոր երեք բաղադրիչների (բաժնետիրական կապիտալ, վերաներդրումներ և պարտքային պարտավորություններ) տոկոսադրույքի նվազմամբ։
Այս տարվա առաջին եռամսյակում ներդրումների ամենամեծ ծավալը արձանագրվել է Թուրքիայից՝ 42,4 մլն դոլար, երկրորդ տեղում Չեխիան է՝ 41,5 մլն դոլար, երրորդ տեղում՝ ԱՄՆ-ը՝ 33,7 մլն դոլար։