Վրաստանում անցյալ տարի՝ 2023 թվականին, նկատվել է օտարերկրյա ներդրումների ծավալի նվազում։ 2022 թվականի համեմատ ներդրումները նվազել են 24 տոկոսով:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) պարզաբանում է.
2023 թվականի տվյալներով՝ երկիր է մուտք գործել 1594,7 մլն դոլարի ներդրում՝ 503,2 մլն դոլարով պակաս նախորդ տարվա համեմատ։
2022 թվականի տվյալներով` Վրաստանի երեք խոշոր ներդրող երկրներն են Մեծ Բրիտանիան (24,6 տոկոս), Նիդեռլանդները (22,6 տոկոս) և Թուրքիան (10,6 տոկոս)։
Ընդհանուր օտարերկրյա ներդրումների 39,5 տոկոսը (630,1 մլն դոլար) ներդրվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում։ Երկրորդ տեղում է արդյունաբերության ոլորտը (291,7 մլն դոլար), երրորդ տեղում՝ տրանսպորտի ոլորտը (138,2 մլն դոլար)։