
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 8-ը Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ 6423 ընկերություն է գրանցվել։
Այս տեղեկությունը հաղորդել է Վրաստանի արդարադատության նախարարությունը։
Նախարարության փոխանցմամբ՝ գրանցված ընկերությունների գերակշիռ քանակով առաջին տասնյակը հետևյալ երկրներից են` ԱՄՆ, Բելառուս, Գերմանիա, Ադրբեջան, Թուրքիա, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա։