Վրաստանում տարեսկզբից ի վեր արտասահմանյան բանկային քարտերից ծախսվել է 1,1 մլրդ լարի (380 մլն դոլար)։ Այս ցուցանիշը երեք անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Վրաստանի բանկոմատների և տերմինալների միջոցով արտասահմանյան քարտերով ամսական շուրջ 1,6 մլն լարի (553 մլն լարի) գործարք է իրականացվում, այս մասին հայտնում է Ազգային բանկը։
BM.ge պորտալի ներկայացրած ամսական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին 4 ամիսներին կատարվել է հետևյալ չափի դրամական գործարք․
- Հունվար՝ 257 մլն լարի (88 մլն դոլար),
- Փետրվար՝ 314 մլն լարի (108 մլն դոլար),
- Մարտ՝ 309 մլն լարի (106 մլն դոլար),
- Ապրիլ՝ 230 մլն լարի (80 մլն դոլար)։