Վրաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով՝ Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամի 1000-ից ավելի դեպքերից 3-ը մահացել են։
Նա նշել է, որ առաջիկայում ծրագրում են անցկացնել համապատասխան ուսումնասիրություն, որը կորոշի, թե կորոնավիրուսից մահացությունների քանիսն են պայմանավորված «Օմիկրոնով»։
«Նոր շտամով վարակված 1000-ից ավել քաղաքացիներից ընդամենը 3%-ին է անհրաժեշտ եղել հոսպիտալացնել։ Գրանցվել է մահացության 3 դեպք, որոնք կարող են նաև կապված լինել մեկ այլ պատճառի հետ:
Նախատեսվում է մինչև փետրվարի 10-ն անցկացնել ուսումնասիրություն` ավելի ճշգրիտ պատկերացում ունենալու համար»- նշել է նա։
Գաբունիան նաև ընդգծել է, որ չնայած «Օմիկրոնով» պայմանավորված մահացությունների թիվը քիչ է, սակայն այն շարունակում է վտանգավոր մնալ քրոնիկ հիվանդություններ ունեցող և չպատվաստված անձանց համար։