Վրաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի երկու (BA1, BA2) տարբերակները։ Այս մասին միջգերատեսչական խորհրդի նիստից հետո ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Գամկղրելիձեի խոսքով, լաբորատոր հաստատված «օմիկրոնի» դեպքերը 1 754-ն են։
Ըստ Գամկղրելիձեի՝ վարակվածության մակարդակն աճում է, սակայն ընթացքը սովորաբար թեթև է լինում և հիվանդանոցային հատվածը դեռևս չի ծանրաբեռնվել։
Նշենք, որ Վրաստանում «օմիկրոն» շտամից մահացության երեք դեպք է գրանցվել։