
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։
«Վարակվածները Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր ԱՄՆ և Մերձավոր Արևելք, մասնավորապես Դուբայ մեկնելու պատմություն ունեն։ Երկուսն էլ մեկուսացված են։ Նրանց հետ շփում ունեցած 26 մարդ հետազոտություն է անցնում», — ասել է Գամկղրելիձեն։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր