
Վրաստանի միջկառավարական համակարգող խորհրդի որոշմամբ հունվարի 1-ից մինչև10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։
Որոշումը վերաբերում է պետական հիմնարկներին, մինչդեռ մասնավոր հատվածն ինքն է որոշում արձակուրդի ժամանակահատվածը։
Չնայած ոչ աշխատանքային օրերին, բացառության կարգով, սովորական ռեժիմով գործում են քրեակատարողական հաստատությունները և Արդարադատության տները: Վերոնշյալ հաստատությունները չեն աշխատի միայն հունվարի 7-ին: