Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2019 թվականի երրորդ եռամսյակում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1 տոկոսով՝ կազմելով 902 100:
Ինչ վերաբերում է ոչխարների և այծերի ընդհանուր քանակին, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 7,3 տոկոսով և կազմում է 813 100 գլուխ: Խոզերի քանակը կազմում է 225 400 գլուխ, ինչը 8,8 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 3,7 տոկոսով նվազել է նաև թռչունների քանակը և կազմել է 9,1 մլն:
«Սաքստատի» նախնական տվյալներով 2019 թվականի երրորդ եռամսյակում արտադրվել է 160 300 մլն լիտր կաթ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը զիջում է 4,8 տոկոսով, մսի արտադրությունը կազմել է 14 500 տոննա՝ 2018 թվականից քիչ է 3,3 տոկոսով: Ինչպես նաև 5,1 տոկոսով նվազել է ձվի արտադրությունը և կազմել՝ 146 200: