Վրաստանում այսօր ընտանիքի սրբության օրն է, որի կապակցությամբ Վրաստանի պատրիարքարանը երթ կանցկացնի։ Սվետիցխովելիի տաճարում տեղադրված Ացկղուրիի Սուրբ Աստվածածնի սրբապատկերն այսօր, ժամը 12:30 կտեղափոխվի Քաշուեթիի տաճար, որտեղ կհնչեցվի աղոթք առ Աստված։ Աղոթքից հետո փողոցներում սրբապատկերներով երթ կկատարվի դեպի Սիոնի Մայր եկեղեցի։
«Այս տարի մայիսի 17-ին՝ Ընտանեկան մաքրության և ամրության պաշտպանության օրը, ինչպես աղոթքը, այնպես էլ երթը նվիրված են լինելու և՛ ընտանիքի օրվան, և՛ Վրաստանում, Ուկրաինայում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը։
Եկեք համախմբվենք աղոթքով և երթով, եկեք համախմբվենք այն ոգով, որ հայրենիքը սկսվում է ընտանիքից, և որ ամուր ընտանիքը երկրի հզորության նախապայմանն է», — ասված է Վրաստանի պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ։
Հատկանշական է, որ Վրաստանում ընտանիքի սրբության օրը համընկնում է նաև հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա հետ:
Անցյալ տարվա երթի մասին, կարդացեք՝
Լուսանկարներ. Ընտանիքի սրբության օրվան նվիրված երթը Թբիլիսիում