Վրաստանում նպաստառուների թիվն ավելացել է

Վրաստանում նպաստառուների թիվն ավելացել է: Սոցիալական ծառայությունների գործակալության տեղեկատվության համաձայն՝ օգոստոսին կենսապահովման նպաստ է ստացել 454 հազար 112 քաղաքացի։ Ըստ վիճակագրական տվյալների՝ նրանց թվում 16 տարեկանից ցածր 244 հազար 699 երեխա կա։

Ըստ գործակալության՝ օգոստոսի դրությամբ հանրային զբաղվածության խթանման պետական ​​ծրագրում ներգրավված է 226 հազար 721 մարդ։

Ի դեպ, այս տարվա հունվար ամսին կենսապահովման նպաստ է ստացել 439 հազար 394 մարդ, հետևաբար՝ այս ժամանակահատվածից դրամական օգնություն ստացող սոցիալապես անապահովների թիվն ավելացել է 14 հազար 718-ով։

Բացի այդ, հունվարի տվյալներով, նպաստ է ստացել մինչև 16 տարեկան 231 հազար 208 երեխա. նրանց թիվն ավելացել է 13 հազար 491-ով: