
Նոյեմբերի 18-ից Վրաստանի ողջ տարածքում եղանակային պայմանները կբարելավվեն, կդադարեն անձրևները, սակայն ջերմաստիճանը էականորեն չի փոխվի: Այս մասին հայտարարել են շրջակա միջավայրի պահպանության գործակալությունից:
Մինչ այդ, գործակալության տեղեկատվությամբ, նոյեմբերի 17-ին, Վրաստանում կպահպանվի անձրևային եղանակը, բարձրադիր գոտիներում ուժեղ ձյուն և բուք է սպասվում:
«Սպասվող հորդառատ անձրևների հետևանքով հնարավոր է փոքր գետերի վարարում տեղի ունենա, լեռնային գոտիներում ձնաբուք, ու սողանքներ առաջ գան»,- Վրաստանի առաջին ալիքին հայտնել են շրջակա միջավայրի պահպանության գործակալությունից: