
Անկախ պատգամավորներ Նիկա Մաճուտաձեն և Բաչուկի Քարդավան ստեղծում են խորհրդարանական խմբակցություն, Netgazeti.ge-ին ասել է Նիկա Մաճուտաձեն։
Նրա խոսքով՝ իրենց քաղաքական խմբի անունը կլինի «Հանուն ազգային և ժողովրդավարական պետության»։
Մաճուտաձեն ասել է, որ այս փուլում քաղաքական խմբում կլինեն միայն ինքը և Բաչուկի Քարդավան, թեև խորհրդակցություններ են ընթանում նաև այլ ընդդիմադիրների հետ։ Նրա խոսքով՝ քանի դեռ խորհրդակցությունները ընթացքի մեջ են, ինքը չի կարող նշել այն պատգամավորների անունները, որոնց առաջարկում է միանալ քաղաքական խմբին։