Վրաստանում նկատելի է Ռուսաստանի աճող ագրեսիան. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Ռուսաստանի արտաքին միջամտության և այս համատեքստում Վրաստանում ընտրական գործընթացի ապակայունացման մասին։

«Վերջին տարիներին Ռուսաստանը սաստկացրել է իր ագրեսիան եվրոպացիների և այլ երկրների դեմ», — հունվարի 6-ին Ֆրանսիայի դեսպանների համաժողովի իր ելույթում ասել է Էմանուել Մակրոնը:

Նրա խոսքով, Ռուսաստանի վարքագիծը միջուկային դոկտրինի առումով «արմատապես փոխվել և կոշտացել է», նաև «հարևանների նկատմամբ նրա վերաբերմունքը դարձել է շատ ավելի ագրեսիվ»։

Հենց այս համատեքստում նա խոսել է Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի մասին։ «Սա մենք տեսանք Հայաստանում, որտեղ Ռուսաստանը հանկարծ դարձավ Ադրբեջանի դաշնակիցը միայն այն պատճառով, որ հայերը նրա դեմ կանգնեցին: Նաև՝ ապակայունացնելով ընտրական գործընթացը Վրաստանում, քվեաթերթիկները արկղերի մեջ լցնելով։ Մոլդովայում նույն բանը փորձեցին՝ չստացվեց»:

Ինչ է ասել/ենթադրել Մակրոնը. վերլուծում են փորձագետները