
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության նախնական տեղեկատվության համաձայն, 2019 թվականի հունվարին Վրաստանում արտաքին ապրանքաշջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,2 տոկոսով, հասնելով մինչև 826,8 մլն ԱՄՆ դոլարի:
Այստեղից արտահանումը կազմել է 298,8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածին գերազանցում է 7,2 տոկոսով: Ներկրումը նվազել է 6,5 մլն դոլարով (1.1 տոկոսով), և կազմում է 588 մլն ԱՄՆ դոլար:
2019 թվականի հունվարին առևտրային բացասական հաշվեկշիռը 349,2 մլն ԱՄՆ դոլար է, որը արտաքին առևտրային շրջանառության 42,2 տոկոսն է կազմում: