
Բաթումիից, Մեստիայից և Ամբրոլաուրիից հետո հավանական է, որ ներքին չվերթեր իրականացվեն նաև Կախեթիից։
Խոսքը Թելավիի և Բաթումիի միջև կանոնավոր չվերթերի պլանավորման մասին է։ Ըստ տեղեկության, Թելավիի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունելու:
Հարկ է նշել, որ ներքին թռիչքների խթանումը շարունակում է մնալ Վրաստանի կառավարության առաջնահերթությունը: Կառավարությունը ծրագրում է սուբսիդավորել ավիաընկերությունները։ Մրցույթային պայմանագիրը նախապատրաստման ավարտական փուլում է։