Ըստ Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության` 2021 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում խոշոր օտարերկրյա ներդրումների ծավալը նախնական գնահատմամբ նվազել է 28,3% -ով (2020 թվականի հունվար-մարտի համեմատ) և կազմել է 124,5 մլն դոլար:
Որպես նվազման հիմնական պատճառ գերատեսչությունը նշում է մի քանի ձեռնարկությունների` որպես Վրաստանի քաղաքացու սեփականություն գրանցվելը:
Կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, 2020 թվականին Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, 2019 թ.-ի համեմատությամբ կրճատվել է 52,9% -ով և կազմել 616,9 մլն դոլար:
Նշված ընթացքում Վրաստանում ներդրումների ծավալով առաջատարներն են Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Թուրքիան: Ներդրումներ են կատարվել նաև Չեխիայից, ՄԱԷ-ից, Գերմանիայից, Դանիայից, Ճապոնիայից և այլ երկրներից:
2021 թվականին ներդրողների համար ամենատարածված ոլորտներն են` ֆինանսական հատվածը, էներգետիկան և վերամշակող արդյունաբերությունը: Ներդրումներ են կատարվել նաև շինարարության, տրանսպորտի, կապի, առողջապահության և սոցիալական աջակցության, գյուղատնտեսության և ձկնորսության, էներգետիկայի, հյուրանոցների, ռեստորանների և այլ ոլորտներում:
Կառավարության տնտեսական ծրագրի համաձայն՝ երկրի ներդրումային քաղաքականությունը պետք է վերաձևակերպվի: Հետհամաճարակային շրջանում Վրաստանն անցնելու է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ագրեսիվ քաղաքականության: