
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի դեկտեմբերի 2-ին:
Հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրություններում թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել ընտրական 50 տոկոսի շեմը, ինչի արդյունքում նշանակվել է երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում պայքարը կշարունակվի երկու լավագույն ցուցանիշ գրանցած թեկնածուների միջև։
Ընտրությունների առաջին փուլում իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 38,66%-ը, իսկ միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,7%-ը:
Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրական շեմ չի լինի: