Վրաստանում մոտ 9000 պատվաստվածից 27-ին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի տրամադրած վիճակագրության` երկրում 27 դեպք է եղել, երբ պատվաստումից հետո  քաղաքացիներին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել`  կողմնակի ազդեցության պատճառով:

Նա ասել է, որ ապրիլի 1-ի դրությամբ Վրաստանում պատվաստվել է 8536 բուժաշխատող ու 65-ն անց քաղաքացի. նրանցից 6780-ը Աստրազենեկա, 1756-ը` Ֆայզեր տեսակի պատվաստանյութով: Առաջիկա երկու շաբաթվա համար երկրի մասշտաբով պատվաստման համար այց է ամրագրել 13736 մարդ:

27-ից 4-ի համար ինտենսիվ թերապիայի անհրաժեշտություն  է առաջացել, 3-ի դեպքում` հոսպիտալացում, 2-ի դեպքում` վերակենդանացման գործողություններ:

Վրաստանում այսօրվա դրությամբ հայտնի է կորոնավիրուսիով կրկնակի վարակման 3 դեպքի մասին: 140 կասկածելի դեպք է արձանագրված, որոնք հետազոտվում են: