
Վերջին մեկ տարում Վրաստանում որպես ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի մոտ 16 հազար քաղաքացի, փոխանցում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 15 հազար 917 քաղաքացի Վրաստանում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։
Նշենք, որ նույն տվյալներով` 2022 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 7 860 քաղաքացի։
1 625 ՌԴ քաղաքացի բացառիկ կարգով Վրաստանի քաղաքացիություն է ստացել