
Սեպտեմբերի 23-25-ը Վրաստանում հիմնականում բարենպաստ եղանակ կլինի, իսկ սեպտեմբերի 26-27-ին առանձին շրջաններում կարճատև անձրև է կանխատեսվում: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից: Նույն տեղեկատվությամբ, օդի ջերմաստիճանը այդ օրերին կտատանվի 24-29 աստիճան տաքության սահմաններում:
Թբիլիսիում հիմնականում կպահպանվի տաք եղանակը: Օդի ջերմաստիճանը կկազմի 25-27 աստիճան տաքություն: