Հունվարի 3-ից Վրաստանում կրկին խստացվում են արգելքները։
Գրեթե ամեն ինչ փակ է։ Կորոնավիրուսով պայմանավորված` մինչև հունվարի կես` երկրում պաշտոնապես ոչ աշխատանքային օրեր են հայտարարված։ Բաց կլինեն միայն բանկերը, ռազմավարական նշանակության կառույցները։ Երկրի 7 մեծ քաղաքներում բաց կլինեն միայն մթերային խանութները, անասնաբուժական կետերը, դեղատները, կենցաղային քիմիայի և հիգիենայի ապրանքի խանութները, թերթի կրպակները։
Առևտրի կենտրոններն այսօրվանից աշխատանքը կշարունակեն միայն առցանց։
Արձակուրդներին Վրաստանի բնակիչները չեն կարողանա հանգստանալ լեռնադահուկային հանգստավայրերում` մինչև փետրվարի մեկը առնվազն։ Գուդաուրիում, Բակուրիանիում, Մեդիայում դադարեցված է ճուպանուղիների աշխատանքը, փակ են հյուրանոցները։
Սահմանափակումների մասին մանրամասն`