
Վրաստանի՝ մինչև 17 տարեկան քաղաքացիները միանվագ 200 լարիի օգնություն կստանան։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։
Գախարիայի խոսքով՝ երեխաների համար սոցիալական օգնությունը կտրվի ուսումնական տարվա սկզբին։
«Տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր քաղաքացիները՝ մինչև 17 տարեկան երեխաները պետության կողմից միանվագ 200 լարիի օգնություն կստանան, և սա կլինի ճգնաժամի ընթացքում ամենակարևոր սոցիալական օգնությունը երեխաների համար։ Վրաստանի՝ մինչև 17 տարեկան բոլոր քաղաքացիները կստանան միանվագ օգնություն 200 լարիի չափով և սա կիրականացվի ճգնաժամի ընթացքում մեր երեխաներին աջակցության ծրագրի շրջանակներում»,- հայտարարել է Գախարիան։