2020թ-ի 3-րդ քառորդի ընթացքում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 1,8 տոկոսով (22,4 լարիով) ու կազմել 1 239,5 լարի:
Բարձր աշխատավարձ արձանագրվել է հետևյալ ոլորտներում.
Տեղեկատվություն և կոմունիկացիա- 2 150,6 լարի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,8 տոկոսով),
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն- 2 023,6 լարի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,6 տոկոսով),
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն- 1 909,7 լարի (նախորդ տարվա տվյալների համեմատ նվազել է 1,4 տոկոսով),
Շինարարություն- 1 875,8 լարի (նախորդ տարվա համեմատ նվազել է 6,6 տոկոսով),
2020թ․-ի 3-րդ քառամսյակում կանանց միջին աշխատավարձը սահմանվել է 978,1, իսկ տղամարդկանց միջին աշխատավարձը 1 472,5 լարի: Աշխատավարձերի տարեկան աճը կանանց դեպքում կազմել է 54 լարի, իսկ տղամարդկանց դեպքում նշված ցուցանիշը նվազել է 3,2 լարիով: Գործունեության գրեթե բոլոր ոլորտներում տղամարդկանց աշխատավարձը գերակշռում է կանանց աշխատավարձին: