
2024 թվականի II եռամսյակում Վրաստանում ամսական միջին անվանական աշխատավարձը, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճել է 11,1 տոկոսով (200,4 լարի) և կազմել 2004 լարի 9 թեթրի։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2024 թվականի II եռամսյակում կանանց միջին աշխատավարձը սահմանվել է 1590 լարի 2 թեթրի, իսկ տղամարդկանցը՝ 2413 լարի 5 թեթրի:
Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը բոլոր ոլորտներում ավելի բարձր է եղել, քան` կանանց։
Վիճակագրության համաձայն, Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը տարեցտարի ավելանում է, սակայն, ըստ տնտեսագետների, միջին ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը: