Վրաստանում տարեսկզբից մինչ օրս ՄԻԱՎ վարակի 221 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր առմամբ` երկրում գրանցված է 8 853 ՄԻԱՎ վարակակիր` 6 612 տղամարդ և 2 241 կին: Պացիենտների մեծ մասի տարիքը 29-39 տարեկան է: ՁԻԱՀ զարգացել է 4 441 պացիենտի մոտ:
Հունիսի 2-ի դրությամբ` ՄԻԱՎ բուժում ստանում է 5 561 մարդ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակի` ամենատարածված աղբյուրները վարակված ասեղով թմրանյութի ներարկումն է, հետերոսեքսուալ ու հոմոսեքսուալ կապերը: Դեպքերի մեծ մասը գրանցված է մայրաքաղաքում` 3 313 , 87 –ն այլ երկրի քաղաքացի է:
2021-ին 46 ՄԻԱՎ վարակակիր է մահացել` 35 տղամարդ, 11 կին: Նախորդ տարի` 157 մահ է եղել: Վրաստանում առաջին ՄԻԱՎ/ՁԻԱՀ ախտորոշումը 1989-ին էր: Վրաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեստն ու խորհրդատվությունն անվճար են և անանուն: