
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշիլին լեհական Белсат հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վրաստանի հետ կապված մեծ ծրագրեր ունի:
Նրա խոսքով, Վրաստանը փրկության կարիք ունի, ուստի էմիգրանտների հետ ստեղծած շարժման միջոցով նա Վրաստանը զարգացման ճիշտ ուղղու վրա է կանգնեցնելու:
«Առջևում Մյունխենում կայանալիք մեծ հանրահավաքն է, որով կմեկնարկենք այդ գործընթացը: Հավատում եմ, որ Ուկրաինան կլինի տարածաշրջանի գերպետությունը, սակայն միևնույն ժամանակ Վրաստանն էլ շատ հաջողությունների կհասնի Ուկրաինայի ֆոնին: Վրաստանը կդառնա Կովկասի Սինգապուրը, Դուբայը, Հոնգկոնգը»,- ասել է Սաակաշվիլին: