Վրաստանում մեռելոց է

Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր` ապրիլի 21-ին, նշում է ննջեցյալների հիշատակության օրը՝ մեռելոցը։

Այսօր մարդիկ այցելում են իրենց ննջեցյալ հարազատների գերեզմաններ և, ավանդույթի համաձայն` իրենց հետ զատկական թխվածք (պասխա) և կարմիր ձու են տանում, որոնք տոնի խորհրդանիշներն են։

Ի դեպ, այս օրը Վրաստանում պաշտոնապես ոչ աշխատանքային է։