
Սեպտեմբերի 15-ը Վրաստանում Գիտելիքի և դպրության օրն է՝ երկրի ուսումնական հաստատություններում մեկնարկում է նոր ուսումնական տարին։
2023 թվականին դպրոց է գնում 60 հազար առաջինդասարանցի։
Վերջին տվյալներով՝ Վրաստանում այս պահին գործում է 2308 դպրոց, այդ թվում՝ 2086 պետական, 222-ը՝ մասնավոր։
Ամենաշատ դպրոցները (396) գտնվում են Իմերեթիի շրջանում։ Դպրոցների թվով Թբիլիսին միայն երկրորդ տեղում է՝ 292 դպրոց։ Աշակերտների թիվը 624,5 հազար է։