Վրաստանի ավելի քան 15 հազար քաղաքացի Առողջապահության նախարարության հատուկ կայքում ամրագրել է կորոնավիրուսի դեմ պատվաստման օրը:
Հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:
Կենտրոնը կոչ է անում քաղաքացիներին` չհետաձգել պատվաստումները և հնարավորինս շուտ գրանցվել պատվաստումների:
Հիշեցնենք` հուլիսի 2-ին Վրաստան է ժամանել Sinopharm և Sinovac չինական պատվաստանյութերի նոր խմբաքանակը՝ 1 միլիոն չափաբաժնով: Այսօրվանից փաստացի մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումը: Ըստ կառավարության հաշվարկի` օրական 20-ից 30 հազար ներարկում է արվելու, որպեսզի տարեվերջին հասուն բնակչության 60% -ը պատվաստված լինի: Պատվաստումների գործընթացում ներգրավվելու է մինչև 350 բժշկական թիմ:
Թեման` օրեր առաջ.
Վրաստանը ստացել է 1 մլն պատվաստանյութ. հուլիսի 5-ից կսկսվեն պատվաստումները