
Այսօր Թբիլիսիի Վազիանի ռազմաբազայում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են «Արժանի գործընկեր-2020» բազմազգ զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցելու համար օդային ճանապարհով փուլ առ փուլ Վրաստան են ժամանել մասնակից երկրների անձնակազմերը, իսկ ծովային ճանապարհով Փոթիի նավահանգիստ է հասել ամերիկյան ռազմական տեխնիկան:
«Արժանի գործընկեր-2020» բազմազգ զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն 5-րդ անգամ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 18-ը, որոնց Վրաստանի հետ միասին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի 2700 զինվորական:
Զորավարժությունների նպատակն է բարելավել պատրաստվածությունը և փոխգործակցությունը Վրաստանի, ԱՄՆ-ի և գործընկեր երկրների միջև՝ նպաստելով Սևծովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայրի պահպանմանը: