Հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ին, Վրաստանում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա Ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը։ Այս տեղեկությունը հրապարակել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC)։
Հաղորդագրության համաձայն՝ առաջին փուլի արդյունքում յուրաքանչյուր առարկայից լավագույն արդյունքներ գրանցած 1000 աշակերտ է մասնակցում։ Առարկաներն են՝ վրաց լեզու և գրականություն, վրացալեզու և ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների համար, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, օտար լեզուներ։
«Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Սոփիո Գորգոձեն Թբիլիսիի դասական գիմնազիայում բացված քննական կենտրոնում ծանոթացել է գործընթացի ընթացքին։ Վրաստանում բացված շուրջ 70 քննական կենտրոններում օլիմպիադայի երկրորդ փուլը կշարունակվի մինչև հունվարի 13-ը։
Երրորդ՝ եզրափակիչ փուլ անցնելու իրավունք կստանա այն ուսանողը, որը կհավաքի համապատասխան առարկայի թեստի առավելագույն միավորի առնվազն 50 տոկոսը և կընդգրկվի համապատասխան դասարանի ու առարկայի վարկանիշային ցուցակի առաջին հիսուն մասնակիցների մեջ։
Նշենք, որ Ազգային ուսումնական օլիմպիադան հիմնված է Ազգային ուսումնական պլանի վրա, որն անցկացնում է Գնահատման և քննական կենտրոնն ամեն տարի` երեք փուլով:
Օլիմպիադայի մասնակիցները և հետաքրքրված անձինք կարող են մանրամասն տեղեկություն ստանալ կենտրոնի կայքէջում՝ www.naec.ge։