Այսօր՝ մարտի 6-ին Վրաստանում մեկնարկել է առաջին դասանցիների գրանցման առաջին փուլը։
Գրանցման առաջին փուլում՝ 2024 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 20-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Առաջին փուլում գրանցված երեխաների փաստաթղթերի ներկայացման և ընդունելության ժամկետն է 2024 թվականի մարտի 21-ից մինչև 2024 թվականի ապրիլի 26-ը։
Առաջին դասարանցիների գրանցումը կատարվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումն իրականացնում է ծնողը/օրինական խնամակալը: