Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Այսօր Վրաստանի ուսումնական հաստատություններում մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Երկրի հանրային դպրոցների առաջին դասարաններում գրանցվել է 50 հազար 232, իսկ մասնավոր դպրոցներում ՝ 5 892 աշակերտ: Հանրային դպրոցների առաջին դասարանցիներին համակարգիչներ են փոխանցվելու, տեղեկացնում են Վրաստանի ԿԳՆ-ից։

2018-2019 ուսումնական տարվա սկիզբը վերանորոգման աշխատանքների պատճառով մեկ շաբաթով հետաձգվել է 5 մասնավոր և 4 հանրային դպրոցներում:

2017 թվականից մինչ օրս վերականգնվել է 152 հանրային դպրոց: Կառուցվում է 27 նոր դպրոց, որոնցից 23-ը այս ուստարում հանձնվել է շահագործման:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, միայն մայրաքաղաքում ուսումնական տարին մեկնարկել է 180 մանկապարտեզում: Այս տարի մանկապարտեզների թվին ավելացել է 9 նոր մանկապարտեզ 2 նոր շենք: