
2021 թ.-ի առաջին 3 ամսվա ընթացքում Վրաստան է ներմուծվել 206 միլիոն ԱՄՆ դոլարի մարդատար ու բեռնատար ավտոմեքենա:
Այս թիվը 17,7 միլիոնով փոքր է` մինչքովիդյան շրջանի հետ համեմատ: Վրաստանում նվազել է նաև տրանսպորտային միջոցների արտահանման մակարդակը` 2021-ին ` 22,3 միլիոն դոլարով պակաս:
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական գործակալության տվյալի` 2019-ի հունվար-մարտին 113,6 միլիոն դոլարի մեծ ու փոքր ավտոմեքենա է արտահանվել: Իսկ 2021-ի հունվար-մարտին` ընդամենը 91,2 միլիոնի:
Այս տարի Վրաստան ներմուծված տրանսպորտային միջոցների 81 տոկոսը մարդատար է, իսկ արտահանված մեքենաների 94,7 –ն է մարդատար:
Պանդեմիայով պայմանավորված` 2019-ի հոկտեմբեր- 2020-ի մարտ ընթացքում Վրաստանի տարածք ներմուծված մեքենաների մաքսազերծման ժամկետը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա հունիս: