Վրաստանում արդեն ուղիղ մեկ շաբաթ է պայքարում են Բորջոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելու դեմ։ Աղետի յոթերորդ օրը՝ 24-ժամյա ռեժիմով, դեռ շարունակվում են մարման աշխատանքները։ Կրակը կրկին տարածվում է երկրի հարավային հատվածում։
Տեղեկության համաձայն՝ կրակն անցել է Ախալցիխեի մունիցիպալիտետի սոճու և եղևնու փշատերև անտառ, սակայն ՆԳՆ-ի տեղեկություններով՝ կարմիր գոտուց այն կողմ չի անցնում։
Պաշտոնապես Բորջոմի-Ախալցիխե ճանապարհին այրվում է 150 հա անտառ։ Բորջոմիում բռնկված հրդեհի ստույգ պատճառը, ինչպես նաև վնասի չափը հայտնի չէ։
Հիշեցնենք, որ երեկ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Բորջոմիի մունիցիպալիտետի հրդեհների մեծ մասն այս պահին տեղայնացված է։ Ուժեղ քամին և բարձր ջերմաստիճանը, սակայն շարունակում են խոչընդոտել հրդեհի մարման գործընթացին։