
Վրաստանի Առողջապահության նախարարության կողմից պատվաստվելու ցանկություն ունեցողների համար ստեղծված հատուկ կայքում ապրիլի 20-ի առավոտյան տվյալներով՝ գրանցում է կատարել արդեն 30 707 մարդ:
Քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել:
Տվյալների համաձայն, գրանցված քաղաքացիների մեծամասնությունը՝ 29 503-ը ցանկություն է հայտնել պատվաստվել Pfizer պատվաստանյութով:
15 223 քաղաքացի ցանկություն է հայտնել պատվաստվել Moderna տեսակի պատվաստանյութով, 6380 ՝ Astrazeneca, 4426 քաղաքացի ընտրել է Ջոնսոն և Ջոնսոն պատվաստանյութը: Այս պատվաստանյութերին հաջորդում են «Նովավաքսը» (3142), «Սինոֆարմը» (1595 ), Սինովակը (350)։
Նախնական գրանցման նպատակը COVID -19 պատվաստման ցանկություն ունեցողների քանակի մասին տեղեկություն ստանալն է:
Հարթակում գրանցվել կարող են չափահաս անձինք:
Վրաստանում հատուկ խմբերի համար պատվաստման գործընթացը սկսվեց մարտի 15-ից: Ապրիլի 19-ի դրությամբ երկրում պատվաստվել է ավելի քան 30 հազար քաղաքացի: