Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավայի խոսքով, Վրաստանում ալյուրը կթանկանա մեկ ամսից, սակայն դա վերջնական արտադրանքի գնի վրա չի ազդի։
Սիլագավան նշել է, որ այսօր Վրաստանում ցորենի մեկամսյա ժամանակավոր մատակարարում կա։
«Պաշարն ակնհայտորեն մշտական և անսպառ չէ: Երբ նոր պաշարները կներմուծվեն ավելի թանկ՝ դա կարտացոլվի գնի մեջ, բայց մեկ ամսում փոխանցման էֆեկտով։ Թանկացում կլինի, բայց ոչ այնպիսի տեմպերով ու մասշտաբներով, որ ազդի վերջնական արտադրանքի վրա։ Թանկացումը կարող է լինել 1-2 լարի կամ 10 լարիի չափով»,- ասել է Սիլագավան:
Ներմուծվող և տեղական արտադրության ալյուրի գինը հավասարվել է. Դոլիձե