
Վրաստանի GeoStat վիճակագրական ծառայության տվյալներով` Վրաստանում ինֆլյացիայի մակարդակը կազմել է 4,2 տոկոս, տարեկանը` 7,2%:
Ամենամեծ աճը գրանցվել է կոմունալ ծառայությունների ոլորտում. ջրամատակարարումը թանկացել է 58,0%-ով, էլեկտրաէներգիան ու գազը` 51,4%.-ով: Հունվար-փետրվարին կառավարությունը սուբսիդավորել է այս տարբերությունը, մարտից սուբսիդավորումը չեղարկվել է:
2021-ին 5,7 տոկոսով թանկացել են ոչ ալկոհոլային խմիչքները, կոմունալ ծառայությունները թանկացել են 7,6%, առողջապահականը` 13,6%-ով, կահույքն ու կենցաղային իրերը` 12%-ով, տրանսպորտը` 5,8, ծխախոտային ապրանքը` 8,9%-ով:
8 լարի. Վրաստանում բուսական յուղը կրկնակի թանկացել է. Լուսանկար