Վրաստանում բնակչության մարդահամարի ժամկետը երկարաձգվում է մինչև դեկտեմբերի 31-ը, հայտարարել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) ղեկավար Գոգիտա Թոդրաձեն,
Թոդրաձեն ասել է, որ բնակչության մի մասը հրաժարվել է լրացնել հարցաշարը, իսկ մի մասի հետ շփումը հնարավոր չի եղել առատ տեղումների պատճառով։ Բնակչությունը հնարավորություն կունենա դեկտեմբերի 20-ից դեկտեմբերի 31-ը Geostat-ի կայքում ինքնագրանցման եղանակով պատասխանելու հարցերին։
«Ներկայիս գործընթացի ընթացքում Թբիլիսիի որոշ քաղաքացիներ դուռը չեն բացել իրենց տներ այցելած Geostat-ի ներկայացուցիչների առաջ, ինչը որոշ չափով խոչընդոտել է տվյալների հավաքագրմանը։ Դրանից բացի, վերջին օրերին որոշ շրջաններում տեղացած առատ տեղումները և օդերևութաբանական բարդ պայմանները խոչընդոտել են տվյալների հավաքագրման գործընթացին։ Որոշումը կայացրել ենք այս ամենը և քաղաքացիների խնդրանքը հաշվի առնելով», — ասել է Geostat-ի ղեկավարը։
Վրաստանում բնակչության մարդահամարն անցկացվում է 10 տարին մեկ անգամ։ Գործընթացը սկսվել էր նոյեմբերի 14-ին և պետք է տևեր մինչև դեկտեմբերի 19-ը, բայց վերոգրյալ պատճառներով ժամկետը երկարաձգվեց: