
Կեղծված փաստաթղթերով Սամտրեդիայի մանկապարտեզներին ձիու միս մատակարարելու մեղադրանքով Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Էլենիկո» կազմակերպության տնօրեն Նուգզար Մարգոիձեին:
Վերջինս մեղադրվում է հաճախորդներին խաբելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ:
Նշված կազմակերպությունը Սամտրեդիայի մանկապարտեզների հետ ստորագրված պայմանագրի հիման վրա պետք է խոշոր եղջերավոր անասունների միս մատակարարեր, փոխարենը, ըստ հետաքննության, մատակարարվել է ձիու միս:
Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 219, 210 և 362-րդ հոդվածների հատկանիշներով: