
2019 թվականին Վրաստանում ծնելիության մակարդակը 5,5 տոկոսով նվազել է: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը:
2019 թվականի առաջին երկու եռամսյակի տվյալներով ծնվել է 22 945 երեխա, ինչը 1367-ով պակաս է նախորդ տարվա նուն ժամանակահատվածի ցուցանիշից:
2019 թվականի հունվար-հունիս ամիսներին ամենաշատ երեխա ծնվել է Թբիլիսիում (7,580), իսկ ամենաքիչը՝ Ռաճա Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջաններում (122):
Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշին, 2019 թվականի առաջին երկու եռամսյակներում Վրաստանում մահացել է 24 563 մարդ: Անցած տարի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմում էր՝ 23 603:
2019 թվականի առաջին երկու քառորդում 1 618 մարդ ավել է մահացել, քան ծնվել: