Այսօր Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է երկրում առկա համաճարակային իրավիճակը:
Կառավարության տեղեկատվությամբ՝ այս փուլում դեռ չեն սահմանվի լրացուցիչ սահմանափակումներ և գործող սահմանափակումների խիստ պահպանման դեպքում հնարավոր կլինի խուսափել լրացուցիչ արգելքներից:
Այս փուլում Վրաստանում ուժի մեջ կմնա երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, շաբաթ և կիրակի օրերին սննդի կետերի տեղում աշխատանքը, ինչպես նաև հասարակական միջոցառումներ անցկացնելու արգելքը: Երկրում կխստացվի մեկուսացման մեջ գտնվող անձանց և դիմակ կրելու կարգի պահպանումը:
Հիշեցնենք՝ վերջին օրերին Վրաստանում համաճարակային իրավիճակը վատացել է, օրական դեպքերի քանակը գերազանցում է 1000-ը: