Վրաստանում լոլիկի ներմուծում-արտահանումն աճել է

Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանից թարմ կամ սառեցված լոլիկի արտահանումը կրկնապատկվել է, գրում է Business Media Georgia-ն:

Տեղեկության համաձայն, ընդհանուր առմամբ, Վրաստանից արտահանվել է 2 մլն 698 հազար դոլարի 2 235 տոննա լոլիկ։ Ըստ այդմ՝ արտահանման արժեքն աճել է 97,6 տոկոսով, իսկ ծավալը՝ 79,1 տոկոսով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, արտահանման ընդհանուր ծավալի գրեթե կեսը տեղական լոլիկն է։ Վեց ամսում Վրաստանից վաճառվել է 1,2 մլն դոլարի տեղական արտադրության 1 203 տոննա լոլիկ։

Ընդհանուր առմամբ, հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանն ու Թուրքիան եղել են ինչպես տեղական, այնպես էլ վերաարտահանվող լոլիկի իրացման հիմնական շուկաները։ Այս տարի լոլիկը վաճառվել է երեք երկրում.

  • Ռուսաստան՝ 1,5 մլն դոլար, 1 244 տոննա,
  • Հայաստան՝ 1,1 մլն դոլար, 972 տոննա,
  • Կատար՝ 18 հազար դոլար, 18 տոննա:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Վրաստանում թարմ կամ սառեցված լոլիկի գնման ցուցանիշները զգալիորեն գերազանցում են արտահանմանը։ 2023 թվականի առաջին կիսամյակում Վրաստան է ներմուծվել 8 968 տոննա լոլիկ՝ 7 մլն 897 հազար դոլար արժողությամբ, ինչը արժեքով 59,3 տոկոսով և ծավալով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվար-հունիս ամիսներին լոլիկ է ներկրվել 6 երկրից, իսկ հիմնական ներկրողը Թուրքիան է եղել.

  • Թուրքիա՝ 7,8 մլն դոլար, 18 հազար 781 տոննա,
  • Իրան՝ 70 հազար դոլար, 154 տոննա,
  • Եգիպտոս՝ 13 հազար դոլար, 9 տոննա,
  • Սիրիա՝ 9 հազար դոլար, 23 տոննա:

Նույն ժամանակահատվածում աննշան ծավալներով լոլիկ է ներմուծվել Ֆրանսիայից և Հոլանդիայից: