
Վրաստանում Լիտվայի նոր դեսպան է նշանակվել։ Դեսպանի պաշտոնում Անդրիուս Կալինդրային կփոխարինի Դարիուս Վիտկաուսկասը։ Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանում Լիտվայի դեսպանատունը։
«2024 թվականի օգոստոսի 6-ին Լիտվայի Հանրապետության նախագահի հրամանագրով Դարիուս Վիտկաուսկասը նշանակվել է Վրաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։