Վրաստանում ընթացող գործընթացների և «թափանցիկության մասին օրենքի» շուրջ լիտվական կողմի դիրքորոշման ու գործողությունների կապակցությամբ՝ Վրաստանում Լիտվայի դեսպանը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ):
Ըստ ԱԳՆ-ի՝ վրացական կողմը դեսպան Անդրյուս Կալինդրային բացատրել է, որ վերջերս լիտվացի պաշտոնյաների հայտարարությունները, ինչպես նաև Լիտվայի ԱԳ նախարարի մասնակցությունը «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցին, ինչպես նաև Լիտվայում Վրաստանի դեսպանին Լիտվայի ԱԳՆ կանչելը, «թափանցիկության մասին օրենքի» ընդունման պատճառով՝ կոպիտ միջամտություն է Վրաստանի ներքին գործերին և չի համապատասխանում երկու երկրների միջև ավանդաբար գոյություն ունեցող բարեկամական և գործընկերային հարաբերություններին։
«Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել երկու երկրների հարաբերությունները վերադարձնել դրական օրակարգ, և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստ են շարունակել աշխատանքը ընթացիկ համագործակցության օրակարգի վրա»,- հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից:
Ի դեպ, Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը մայիսի 15-ին Թբիլիսում էր, որի ընթացքում մասնակցել է ընթացող ցույցերին:
Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» վրա դրած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն հաղթահարելուց հետո, Լիտվայում Վրաստանի դեսպանը կանչվել էր Լիտվայի ԱԳՆ: